Գլխավոր Ավելին

Նունե Մանուկյանը՝ EUSTAR 2025 համակարգային սկլերոդերմիայի դասընթացի մասնակից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ռևմատոլոգ Նունե Մանուկյանը Ֆրանսիայի Բորդո քաղաքում մասնակցել է EUSTAR 2025 համակարգային սկլերոդերմիայի դասընթացին, որը հնարավորություն է տվել համաշխարհային առաջատար մասնագետների հետ մասնակցել ինտերակտիվ քննարկումների, ավելացնել գիտելիքները և խորացնել մասնագիտական հմտությունները։

Նշենք, որ EUSTAR կենտրոն կա նաև մեր համալսարանական հիվանդանոցում, որտեղ գրանցվում են համակարգային սկլերոդերմիա ունեցող պացիենտների տվյալները, վերցվում են կենսանմուշներ, որոնք կիրառվում են հետազոտական աշխատանքների մեջ։

Նունե Մանուկյանը նշում է, որ բացի մասնագիտական աճից՝ այն նաև հիանալի հարթակ էր նոր կապեր հաստատելու, փորձի փոխանակման և անմոռանալի պահեր ունենալու համար

×
facebook sharing button facebook